«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՀՀԿ-ն սպասում է անձամբ Ծառուկյանի խոսքին

ՀՀԿ-ն սպասում է անձամբ Ծառուկյանի խոսքին
11.09.2012 | 18:59

Այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պայքարելու է երկրորդ տեղի համար, և ամենանախընտրելի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է: Ինչպե՞ս ՀՀԿ-ն կվերաբերվի սրան: «Երբ դա կհաստատեն այն անձինք, ովքեր իրավասու են, ՀՀԿ-ն իր վերաբերմունքը կարտահայտի»,- մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, միաժամանակ ընդգծելով, որ վերջին շրջանում մամուլում նման լուրերի պակաս չկա:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 7456

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ